ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏԱԾ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

29.03.2023թ. Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայում ուսուցումը հաջողությամբ ավարտած ունկնդիրներն ստացել են հավաստագրեր:
Հավաստագրերի հանձնման միջոցառմանը ներկա էին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, պրոռեկտորներ Մանե Կարապետյանը, Ռոման Ահարոնյանը և այլոք։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։ Շնորհավորելով շրջանավարտներին՝ Արա Զոհրաբյանը կարևորել է այն հանգամանքը, որ Փաստաբանական ակադեմիայում իրենք ձեռք են բերել գիտելիքներ, հմտություններ և ամենակարևորը՝ մասնագիտական շրջապատ: Խոսելով բարոյական արժեքների մասին՝ նշել է, որ դրանք պետք է լինեն մասնագիտական աճի և զարգացման անբաժանելի մասը։
Ելույթ է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող որակավորման քննություններին և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ինստիտուցիոնալ նշանակությանը ՀՀ առաջատար ուսումնական հաստատությունների կազմում։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Փաստաբանական ակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր Ռոման Ահարոնյանը, իսկ շնորհակալական խոսքով՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի շրջանավարտ Տաթևիկ Գալստյանը:
ՀՀ փաստաբանական ակադեմիայի շրջանավարտներն իրավունք են ստացել մասնակցելու ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող որակավորման քննություններին: