ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ 08.02.2023Թ. ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Image

2023 թվականի փետրվարի 8-ին ՀՀ փաստաբանական ակադեմիայում անցկացվել է 2023 թվականի գարնանային հոսքի ընդունելության քննության բանավոր փուլը, որին մասնակցել է քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության առկա և հեռակա ուսուցման 64 դիմորդ։

ՀՀ փաստաբանական ակադեմիայի Ընդունելության հանձնաժողովի 08.02.2023թ թիվ 16-Ա որոշմամբ գնահատվել են դիմորդների պատասխանները և հաստատվել է 08.02.2023թ. բանավոր քննության ամփոփիչ արդյունքները։

Հավելվածում նշված անցողիկ միավորներ ստացած դիմորդների՝ բանավոր փուլի հաղթահարման հարցին Ընդունելության հանձնաժողովն անդրադառնալու է լրացուցիչ ընդունվող ամփոփիչ որոշմամբ։

Բեռնել Ընդունելության հանձնաժողովի 08.02.2023թ թիվ 16-Ա որոշումը և հավելվածի քաղվածքը։