ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Image

2022 թվականի օգոստոսի 2-ին և 3-ին ՀՀ փաստաբանական դպրոցում անցկացվել են 2022 թվականի աշնանային հոսքի ընդունելության գրավոր քննությունները, որոնց մասնակցել է 184 դիմորդ։

Ընդունելության գրավոր քննությանը չի ներկայացել 29 դիմորդ։

Գրավոր քննության նվազագույն շեմը հաղթահարել և ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի կողմից հաստատած տեղերի շրջանակում բանավոր քննությանը մասնակցելու իրավունք է ստացել 106 դիմորդ, որից՝

  • 65-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության - առկա,
  • 29-ը՝ քրեաիրավական ուղղվածության- առկա,
  • 8-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության - հեռավար,
  • 4-ը՝ քրեաիրավական ուղղվածության- հեռավար:

Գրավոր քննության նվազագույն շեմը հաղթահարել, սակայն ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի կողմից հաստատած տեղերի շրջանակից դուրս է մնացել ընդհանուր 21 առկա դիմորդ, որից 19-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) և 2-ը՝ քրեաիրավական ուղղվածության։

Ընդունելության քննության գրավոր փուլի համար սահմանված անցողիկ (նվազագույն շեմը)՝ 120 միավորը չի ստացել 57 դիմորդ, որից 27-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) և 30-ը՝ քրեաիրավական ուղղվածության։

 

Բեռնել ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության հանձնաժողովի 03.08.2022թ. թիվ 30-Ա որոշումը՝ հավելվածներով։