Փաստաբանական դպրոցը հյուրընկալել էր Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի սաներին

Image

Այս անգամ, Փաստաբանական դպրոցի փոքրիկ հյուրերը Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի սաներն էին։  Երեխաներին դիմավորեցին Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը և տնօրենի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը: Նրանք երեխաներին ներկայացրեցին Փաստաբանական դպրոցի ընդունելության և ուսուցման կարգը, փաստաբան դառնալու ուղին, խոսեցին հայ մեծանուն իրավագետների և նրանց աշխատությունների մասին։

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ներկայացրեց հասարակության մեջ Փաստաբանների պալատի և փաստաբանի կարևոր դերն ու առաքելությունը։ Նա երեխաների հետ միասին, շրջեց Փաստաբանների պալատի վարչական շենքում։ Հանրային պաշտպանի գրասենյակում երեխաներին դիմավորեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը։ Վերջինս խոսեց Հանրային պաշտպանի գրասենյակի գործառույթների մասին՝ ընդգծելով հանրային պաշտպանների կողմից մարդկանց իրավունքները պաշտպանելու կարևորությունը։