Արցախյան պատերազմի մասնակից ունկնդիրներին կտրամադրվի ուսման վարձի զեղչ
01
Ապր.
ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը 2021 թվականի մարտի 31-ին կայացած հերթական նիստում՝ անդրադառնալով ունկնդիրներին տրամադրվող ուսման վարձի արտոնություններին (զեղչ), որոշել է Դպրոցի միջոցների հաշվին տրամադրել ուսման վարձի արտոնություն Արցախյան պատերազմի մասնակիցներին: Որոշման համաձայն՝
- -2020թ. Արցախյան պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած ունկնդիրներին տրամադրվում է ուսման վարձի 50 (հիսուն) տոկոս զեղչ:
- -2020թ. Արցախյան պատերազմին մասնակցած ունկնդիրներն տրամադրվում է ուսման վարձի 30 (երեսուն) տոկոս զեղչ։