Դիջիթեյն ընկերությունը փնտրում է գլխավոր իրավաբանի

Image

Դիջիթեյն ընկերությունը փնտրում է գլխավոր իրավաբանի, ով կղեկավարի իրավաբանական տնօրինության աշխատանքները։

Աշխատանքային պարտականություններ

  • -Ղեկավարել իրավաբանական տնօրինության աշխատանքները, ապահովել Ընկերության հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների ընթացիկ իրավական սպասարկումը,
  • -Կազմել իրավական սպասարկման ռազմավարությունը, վեր հանել առկա ռիսկերը և ներկայացնել դրանց գործնական լուծման ճանապարհները,
  • -Առաջարկել կորպորատիվ կառավարման արդյունավետ մոդելներ, որպեսիք կարող են արդյունավետ գործել ինչպես ներազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում,
  • -Վերահսկել Ընկերության և նրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների ընթացիկ իրավական գործառույթների ամենօրյա կառավարումը և ճշգրիտ իրավաբանական խորհրդատվության տրամադրումը,
  • -Մասնակցել Ընկերության և նրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների ներքին կանոնակարգող փաստաթղթերի (քաղաքականություն, կարգ, կանոնակարգ և այլն) մշակմանը, վերանայման և փոփոխմանը,
  • -Ապահովել ընկերության, ինչպես նաև ընկերության կողմից իրավական սպասարկում ստացող անձանց կողմից կնքվող բոլոր պայմանագրերի իրավական փորձաքննությունը, ընկերությունից ելք արվող փաստաթղթերի օրինականությունը,
  • -Ընկերության և նրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների արտադատական և դատական վեճերի լուծման ուղղությունների մշակում, դատական ներկայացուցչության ապահովում քաղաքացիական, վարչական և քրեական դատավարությունների կամ վարչական վարույթների շրջանակներում,
  • -Ընկերությանը և նրա հետ փոխկապակցված այլ կազմակերպություններին աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերով խորհրդատվության մատուցում, այդ թվում օտարերկրացի աշխատակիցների հետ կապված իրավական խնդիրների կարգավորում,
  • -Իրավաբանական անձանց ստեղծման, կանոնադրական կապիտալի փոփոխության, վերակազմակերպման և լուծարման գործընթացների իրավական սպասարկում,
  • -Ընկերության շահերի ներկայացում պետական և ոչ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, միջազգային և այլ կառույցներում,
  • -Օրենքների նախագծերի մշակում, դրանց իրավական փորձաքննության իրականացում,
  • -Ընկերության և նրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների ընթացիկ իրավական սպասարկման համար անհրաժեշտ այլ աշխատանքների կատարում:

Անհրաժեշտ հմտություններ

  • -Բարձրագույն իրավաբանական կրթություն:
  • -Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայություն:
  • -Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ իրավաբանական գրասենյակում կամ առևտրային կազմակերպությունում՝ որպես ներքին իրավախորհրդատու, որից 2 տարին ղեկավարա աշխատանքի փորձ:
  • -Քաղաքացիական, վարչական, վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի, լիցենզավորման, գովազդի, բեռնափոխադրումների և ոգելից խմիչքների մասին օրենսդրության իմացություն: Քրեական,հարկային և օրենսդրության վերաբերյալ գիտելիքների առկայություն: Միջազգային իրավունքի և անձնական տվյալների պաշտպանության մասին, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենսդրության իմացություն:
  • -Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:
  • -MS Office, 1C, Mulberry, Jira ծրագրերից օտգվելու իմացություն:
  • -Արդյունավետ հաղորդակցվելու և բանակցելու հմտություն։
  • -Ժամանակի կառավարման հմտություն։
  • -Վերլուծելու և որոշումներ կայացնելու ունակություն:
  • -Միջանձնային շփման հմտություններ, գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ կառուցելու ունակություն։
  • -Պատասխանատվության բարձր զգացում և լարված իրավիճակներում աշխատելու կարողություն։

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց CV- ին ուղարկել [email protected] էլ. հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Իրավաբանական տնօրեն»։