Իրավաբանական կլինիկա

ՀՀ փաստաբանական ակադեմիան շարունակում է իրավաբանական կլինիկայի գործունեությունը Երևանում և տրամադրում է իրավաբանական օգնություն յուրաքանչյուր աշխատանքային հինգշաբթի օր։ Իրավաբանական անվճար ծառայությունների մատուցումը իրականացվում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների միջոցով` վերջիններիս պրակտիկայի շրջանակներում՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի փաստաբան հանդիսացող աշխատողների մենթորության ներքո։

Հաշվետու ժամանակահատվածում` 15․03․2021-14.03.2022թթ․ իրավաբանական կլինիկայում իրավաբանական օգնություն է տրամադրվել 566 այցելուի։

Կազմվել են դիմումներ, գրություն-հարցումներ ուղղված տարբեր պետական և ոչ պետական կառույցներին,  քաղաքացու ներկայացրած իրավական խնդրի շուրջ կազմվել են գրավոր կարծիքներ, ինչպես նաև դատավարական փաստաթղթեր՝ հայցադիմումներ, հայցադիմումի պատասխաններ, միջնորդություններ, դիմումներ և այլն։

Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ փաստաբանական ակադեմիա։ Հասցե՝ ք․ Երևան, Զաքյան 7-3, 3-րդ հարկ։

 

Հերթական անվճար խորհրդատվությունն անցկացվելու է 15․02․2024 թվականին։