Իրավաբանական կլինիկա

ՀՀ փաստաբանական դպրոցի իրավաբանական կլինիկան ստեղծվել է 2015 թվականին։

Կլինիկան Հանրային պաշտպանի գրասենյակի հետ համատեղ իրականացնում է բնակչությանն անվճար իրավաբանական օգնության տրամադրում։

Կլինիկայի այցելուներին անհատույց մատուցվում են իրավաբանական ծառայություններ, մասնավորապես, իրավաբանական խորհրդատվություն, հայցադիմումի, դիմումի, միջնորդության և այլ վերաբերելի փաստաթղթի կազմում, իսկ բացառիկ դեպքերում՝ դատական ներկայացուցչության իրականացում։

Ծառայությունները, փաստաբան-մենթորի ղեկավարությամբ, մատուցում են ՀՀ փաստաբանական դպրոցի այն ունկնդիրները, ովքեր գտնվում են գործնական ուսուցման (փորձաշրջանի) փուլում։

Իրավաբանական կլինիկայում այցելուների ընդունելություն կազմակերպվում է յուրաքանչյուր աշխատանքային հինգշաբթի՝ ժամը 10։00-17։00 միջակայքում։ Ընդմիջում՝ 13։00-14։00։

Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ փաստաբանական դպրոց։ Հասցե՝ Զաքյան 7-3, 3-րդ հարկ։