Վերապատրաստում

Փաստաբանը վերապատրաստում կարող է անցնել նաև Դպրոցում։

Փաստաբանների վերապատրաստման կրթական ծրագրերը իրականացվում են փաստաբանական գործունեությամբ զբաղվող փաստաբանների համար կրթական պահանջմունքների բավարարման նպատակով:

Դասընթացները կազմակերպվում են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով։

Վերապատրաստման նպատակը փաստաբանների հմտությունների, գիտելիքի և մասնագիտական պատրաստվածության բարձրացումն է` շարունակական մասնագիտական (փաստաբանական) ուսուցման միջոցով:

Որպես կանոն, դասընթացները կազմակերպվում են շաբաթվա 5 օրերի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ 6 օրերի ընթացքում՝ երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ` ժամը 10.00-22.00 սահմաններում։

Բացի հիմնական վերապատրաստումից, Դպրոցը կազմակերպում է լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ նաև այն փաստաբանների համար

  1. 1. ում արտոնագրի գործողությունը ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը վերականգնել  և/կամ
  2. 2. ում  նկատմամբ փաստաբանների պալատի խորհուրդը կիրառել է կարգապահական տույժ՝ լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ձևով: