Առկա

Ուսուցումն իրականացվում է ըստ մասնագիտացված խմբերի, երկու փուլով՝ տեսական ուսուցում և գործնական ուսուցում (փորձաշրջան): Ուսուցումն իրականացվում է առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (առցանց, դիստանցիոն) կարգով։

Տեսական ուսուցման փուլը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի՝ 6 շաբաթ ուսումնական շաբաթին հաջորդում է 2 շաբաթ քննաշրջանը։ Ողջ փուլի ընթացքում այս ձևաչափը կիրառվում է 3 անգամ։

Քննաշրջանի ընացքում ունկնդիրները քննություններ են հանձնում այն դասընթացներից, որոնք սովորել և ավարտել են նախորդ 6 շաբաթվա ընթացքում։ Քննաշրջանների ժամանակահատվածը միաժամանակ հանդիսանում է լուծարքային շրջան, որի ընթացքում կազմակերպվում են նախորդ քննաշրջանի ընթացքում  անբավարար գնահատված քննությունների վերահանձնումները։ Անբավարար արդյունքի դեպքում քննության վերահանձնում յուրաքանչյուր առարկայի համար թույլատրվում է մեկ անգամ։

Դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է հիմնականում շաբաթվա 5 օրերի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ 6 օրերի ընթացքում՝ երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ` ժամը 10.00-22.00 սահմաններում։

Դասընթացներն անցկացվում են առարկայական ծրագրերին համապատասխան՝ ըստ հաստատված դասացուցակի։

Դպրոցում դասավանդում են փաստաբաններ, դատավորներ, նոտարներ, իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող, ինչպես նաև տվյալ բնագավառում մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող անձինք։

ՀՀ փաստաբանական դպրոցում դասավանդվում են ստորև նշված առարկաները․

Քրեաիրավական մասնագիտացում

Պարտադիր դասընթացներ

  1. 1. Իրավաբանական գրագրություն և վերլուծություն
  2. 2. Պաշտպանի մասնակցությունը քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը
  3. 3. Խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդության քննարկման ընթացակարգերը առաջին ատյանի դատարանում և դատական ակտի բողոքարկումը
  4. 4. Քրեական գործերով ապացույցների ձեռքբերում․ ապացույցների անթույլատրելիությունը, վերաբերելիությունն ու հավաստիությունը
  5. 5. Փորձաքննությունների կատարումը, դրանց տեսակները և փաստաբանի իրավասությունները փորձաքննություններ կատարելիս
  6. 6. Փաստաբանի մասնակցությունը և մարտավարական հնարքները դատական քննության փուլում
  7. 7. Հարցաքննության ձևերն ու առանձնահատկությունները
  8. 8. Տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը քրեական դատավարությունում․ քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցչությ
  9. 9. Վերաքննիչ և վճռաբեկ բողոք կազմելու գործնական հմտություններ
  10. 10. Արդար դատաքննությունը, ազատությունն ու անձնական անձեռնմխելիությունը ՄԻԵԿ լույսի ներքո
  11. 11. Իրավական ապահովումը կորպորատիվ հարաբերություններում
  12. 12. Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ
  13. 13. Օպերատիվ-հետախուզական գործունեություն․ ապացույցներ
  14. 14. Փաստաբանական գրասենյակի կառավարման առանձնահատկություններ
  15. 15. Պաշտպանությունը հարկային ոլորտի հանցագործությունների գործերով
  16. 16. Անչափահասների արդարադատությունը
  17. 17. Զինվորական գործերով քննության առանձնահատկությունները
  18. 18. Պատիժ նշանակելու առանձնահատկությունները դատական պրակտիկայում
  19. 19. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը
  20. 20. Փաստաբանական գործունեության իրավական կարգավորումը և փաստաբանական էթիկա

Կամընտրային դասընթացներ

  1. 21. Իրավական էլեկտրոնային ռեսուրսներ
  2. 22. Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում ներկայացնելու գործնական առաջարկություններ
  3. 23. Դատավորի և դատախազի էթիկա
  4. 24. Անհատական դիմումի քննության վարույթը ՀՀ սահմանադրական դատարանում
  5. 25. Ներկայացուցչությունը տրանսպորտային միջոցների շահագործումից բխող վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով
  6. 26. Ներկայացուցչությունը ամուսնաընտանեկան հարաբերություններից ծագող վեճերով

 

Քաղաքացիաիրավական (վարչաիրավական) մասնագիտացում

Պարտադիր դասընթացներ

  1. 1. Դատավարական փաստաթղթերի կազմման հմտություններ
  2. 2. Ապացույցները և ապացուցման գործընթացը քաղաքացիական դատավարությունում
  3. 3. Քաղաքացիական գործերի քննությունը դատարանում․ փաստաբանական մարտավարական հնարքներ
  4. 4. Բողոքարկումը քաղաքացիական դատավարությունում (գործնական հմտություններ)
  5. 5. Ներկայացուցչությունը աշխատանքային վեճերով
  6. 6. Սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտի վեճեր․ բնակարանային և հողային վեճեր
  7. 7. Ներկայացուցչությունը ամուսնաընտանեկան հարաբերություններից ծագող վեճերով
  8. 8. Ներկայացուցչությունը գործարքների անվավերությանը և դրա հետևանքներին վերաբերող վեճերով
  9. 9. Պարտավորական հարաբերություններից ծագած վեճերով գործնական առաջարկություններ
  10. 10. Ներկայացուցչությունը ժառանգական հարաբերություններում
  11. 11. Իրավաբանական գրագրություն և վերլուծություն
  12. 12. Իրավաբանական անձանց իրավական ուղեկցման  գործնական հմտություններ
  13. 13. Փաստաբանական գործունեության իրավական կարգավորումը և փաստաբանական էթիկա
  14. 14. Ներկայացուցչությունը վարչական վարույթում
  15. 15. Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում
  16. 16. Ներկայացուցչությունը արբիտրաժում, միջազգային արբիտրաժում․ մեդիացիա
  17. 17. Ներկայացուցչությունը տրանսպորտային միջոցների շահագործումից բխող վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով
  18. 18. Ներկայացուցչությունը հարկային իրավախախտումներից ծագող վեճերով
  19. 19. Փաստաբանական գրասենյակի կառավարման առանձնահատկությունները

Կամընտրային դասընթացներ

  1. 20. Իրավական էլեկտրոնային ռեսուրսներ
  2. 21. Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում ներկայացնելու գործնական առաջարկություններ
  3. 22. Դատավորի էթիկա
  4. 23. Անհատական դիմումի քննության վարույթը ՀՀ սահմանադրական դատարանում
  5. 24. Ներկայացուցչությունը սնանկության գործերով