Հեռավար

Հեռավար (դիստանցիոն) կարգով ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը ունկնդրի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով։

Ուսումնական պլանին, առարկայական ծրագրերին և ուսումնական պլանի ժամանակացույցին համապատասխան ՀՀ փաստաբանական ակադեմիայում հեռավար կարգով տեսական դասընթացները որպես կանոն անցկացվում են առցանց ռեժիմով։

Հեռավար կարգով դասընթացներն անցկացվում են Google meet կամ համարժեք այլ հարթակով՝ առցանց ռեժիմով դասընթացներ անցկացնելու ձևով:

Ունկնդրի ներկայությունը հեռավար կարգով ընթացող դասընթացին համարվում է պատշաճ, եթե միացված է համապատասխան տեսախցիկը և տեսանելի է ունկնդիրը։

 Հեռավար ուսուցումն իրականացվում է հետևյալ ձևերով`

1․ առցանց ռեժիմով դասախոսի և ունկնդրի՝ էլեկտրոնային կապի միջոցների օգտագործմամբ  հաղորդակցման միջոցով (համաժամանակյա միացում՝ այդ թվում առկա եղանակով անցկացվող դասընթացներին),

2․ անցանց ռեժիմով համապատասխան հարթակում ներբեռնված դասընթացներն ուսումնասիրելու  և/կամ առաջադրանքները կատարելու միջոցով,

3․ ուսումնական նյութերով ունկնդրի ընթացիկ ինքնուրույն աշխատանքով:

ՀՀ փաստաբանական ակադեմիան իրավասու է որոշակի դասընթացներ, ինչպես նաև դատախաղեր և այլ միջոցառումներ կազմակերպել  տեղում՝ առկա եղանակով, որոնց հեռավար կարգով ուսուցում անցնող ունկնդիրների մասնակցությունը պարտադիր է։

Առկա և հեռավար կարգերով ուսուցում անցնող ունկնդիրներն ընթացիկ քննությունները հանձնում են ՀՀ փաստաբանական ակադեմիայի լսարաններում, բացառությամբ այն ունկնդրի, ով ռեկտորի կամ ուսումնական գծով պրոռեկտորի կողմից ճանաչված օբյեկտիվ պատճառով չի կարող ներկայանալ քննությանը և հեռավար եղանակով քննությանը մասնակցելը չի խաթարի ակադեմիական արդարությունը և կասկածի տակ չի դնի դրա արդյունքը։