Ընդհանուր տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամը 2021 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 23-ը ներառյալ հայտարարում է 2022 թվականի գարնանային հոսքի ընդունելություն՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածությամբ առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (դիստանցիոն, առցանց) եղանակով ուսուցման համար (այդ թվում՝ հատուկ դիմորդների ընդունելություն)։

Դիմումներն ընդունվում են առձեռն կամ էլեկտրոնային եղանակով (Էլեկտրոնային դիմումը լրացնելու համար սեղմեք այստեղ), որի համար անհրաժեշտ է մուտք գործել www.advschool.am կայքէջի Ընդունելություն բաժնի Ձևաթղթեր ենթաբաժինը, լրացնել դիմումի ձևը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը։ Դիմումը և կից փաստաթղթերը կարող եք հանձնել ՀՀ փաստաբանական դպրոցի աշխատակազմին՝ ք.Երևան, Զաքյան 7-3 հասցեով (3-րդ հարկ)՝ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:30-ըՓաստաթղթերն առձեռն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև անձը հաստատող փաստաթղթի և բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած լինելը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի, վկայագրի) բնօրինակը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 606-608 կամ (010) 606-609 կամ +374(98)65-56-01 հեռախոսահամարներով, կամ գրել [email protected] էլ հասցեին:

Ընդունելության քննության մասնակցության վճարը կազմում է 39.000 (երեսունինը հազար) ՀՀ դրամ։

Գումարն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝

ԲԱՆԿ ԵՎ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐ՝ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ, 2050022590131001
ՍՏԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամ

ՆՊԱՏԱԿԸ՝ ընդունելության քննության մասնակցության վճար

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը որոշել է

1 2022 թվականի գարնանային հոսքի՝

1.1. Առկա եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը սահմանել 80 (ութսուն) տեղ, այդ թվում՝

  1. քրեաիրավական ուղղվածության՝ 24 (քսանչորս) տեղ, որից՝ 23 (քսաներեք) վճարովի և 1 (մեկ) անվճար տեղ.
  2. քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 56 (հիսունվեց) տեղ, որից՝ 54 (հիսունչորս) վճարովի և 2 (երկու) անվճար տեղ.

1.2. հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը սահմանել 15 (տասնհինգ) տեղ, որից՝

  1. քրեաիրավական ուղղվածության՝ 5 (հինգ) վճարովի տեղ.
  2. քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 10 (տասը) վճարովի տեղ.

1.3. հատուկ դիմորդների քանակական կազմը սահմանել 25 (քսանհինգ) վճարովի տեղ.

1.4. ընդունելության գրավոր քննության անցողիկ միավորների նվազագույն շեմ սահմանել 120 (հարյուր քսան) միավորը։

 

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը հաստատել է ունկնդիրների ուսման վարձի հետևյալ չափը`

  1. ընդհանուր ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ.
  2. պարզեցված ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ.
  3. պարզեցված ընթացակարգով հատուկ դիմորդի ծրագրով ուսուցման դեպքում՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ.
  4. հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ընդհանուր ընթացակարգով ուսուցում անցնող Արցախի ունկնդիրների համար՝ 300.000  (երեք հարյուր  հազար) ՀՀ դրամ.
  5. հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով պարզեցված ընթացակարգով ուսուցում անցնող Արցախի ունկնդիրների համար՝ 275.000 (երկու հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ։

 

ԻՐԱՎԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ) ՍՏԱԺ

Այն դիմորդները, որոնք ընդունելության քննության ամփոփիչ արդյունքների հրապարակման օրվա դրությամբ կունենան իրավաբանի՝ 5 (հինգ) և ավելի տարվա մասնագիտական (իրավաբանական) ստաժ, ընդունելության քննության ամփոփիչ արդյունքների ամփոփումից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, Դպրոցի տնօրենին պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում՝ աշխատանքային գրքույկի պատճենը, քաղվածք աշխատանքային գրքույկից, տեղեկանք և այլ փաստաթղթեր), որպեսզի հավաստվի վերջիններիս համապատասխան ստաժ ունենալը։

 

ԱՆՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ

ՀՀ փաստաբանական դպրոցում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքով՝ բացառությամբ ստորև նշվածի։

Անվճար տեղերի քանակը սահմանում է ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը։ Խորհրդի կողմից սահմանած անվճար տեղերի շրջանակում անվճար հիմունքներով սովորելու իրավունքից կարող է օգտվել՝

1) առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամ ունկնդիրները.

2) 25 տարին չլրացած երկկողմանի ծնողազուրկ ունկնդիրները.

3) զոհված զինծառայողի (ազատամարտիկի) զավակները.

4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայող ունկնդիրները։

 

Այն դեպքում, երբ Խորհրդի սահմանած տեղերի շրջանակում անվճար հիմունքներով սովորելու վերջին տեղին հավակնում են մեկից ավելի ունկնդիրներ, ապա նրանց ընտրությունը կատարվում է ստորև նշված չափանիշներին համապատասխան (ըստ հերթականության)՝

1) ընդունելության քննության (բանավոր և գրավոր միասին) ավելի բարձր միավոր գրանցած ունկնդիրը.

2) կրթական ավելի բարձր աստիճան ունեցող ունկնդիրը.

3) մշտական եկամուտ չունեցող ունկնդիրը:

Վերևում նշված չափանիշների (նախ՝ ընդունելության քննության ավելի բարձր միավորը, ապա՝ կրթական ավելի բարձր աստիճանը) հերթականությունը պայմանավորված է վերջիններիս առաջնահերթությամբ։

Անվճար սովորելու արտոնությունից չեն կարող օգտվել հատուկ դիմորդները, ինչպես նաև հեռավար եղանակով սովորող ունկնդիրները։

Անվճար հիմունքներով կամ ուսման վարձի զեղչի իրավունքից օգտվելու համար ընդունելության քննության արդյունքների ամփոփումից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, ունկնդիրը Տնօրենին պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթեր, որպեսզի հավաստվի ունկնդրի՝ անվճար հիմունքով սովորելու, ուսման վարձի զեղչի իրավունք ունենալու հանգամանքների առկայությունը։

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ փաստաբանական դպրոցում ուսուցում անցնող ունկնդիրների համար գործում է նաև ուսման վարձի զեղչ (ընդհանուր վճարից նվազեցվում է սույն կետում նշված տոկոսի չափով), որից կարող է օգտվել՝

  1. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կամ Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ հանդիսացող փաստաբանների զավակները, ամուսինները` 10 (տասը) տոկոսի չափով.
  2. նույն հոսքի ժամանակահատվածում ՀՀ փաստաբանական դպրոցում սովորող ընտանիքի առնվազն երկու անդամները՝ (պապ, տատ, հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին), ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 10 (տասը) տոկոսի չափով.
  3. Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը կամ Արցախյան պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած ունկնդիրները՝ 50 (հիսուն) տոկոսի չափով.

Խորհուրդն իրավասու է սահմանել ուսման վարձի զեղչի, արտոնությունների կիրառման այլ դեպքեր։

Ուսման վարձի զեղչի իրավունքից օգտվելու համար ընդունելության քննության արդյունքների ամփոփումից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, ունկնդիրը Տնօրենին պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթեր, որպեսզի հավաստվի ունկնդրի՝ ուսման վարձի զեղչի իրավունք ունենալու հանգամանքների առկայությունը։

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ունկնդիրն ուսման վարձը վճարում է ՀՀ փաստաբանական դպրոցին անկանխիկ եղանակով՝ մասնագիտական ուսուցման մասին պայմանագիրը կնքելու պահից մինչև ուսուցման առաջին օրը, եթե կարգով այլ բան նախատեսված չէ:

                 ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենի որոշմամբ ունկնդրին կարող է թույլատրվել ուսման վարձը վճարել տարաժամկետ՝

  1. մինչև վեց ամսով՝ ելնելով ունկնդրի սոցիալական կամ նյութական վիճակից.
  2. վեց ամիսը գերազանցող ժամանակահատվածով (բայց ոչ ավել, քան տասնմեկ ամիսը)՝ գրավոր քննության 150 (մեկ հարյուր հիսուն) միավոր և բանավոր քննության գերազանց (18-20) գնահատական գրանցելու դեպքում: