Կազմակերպվեց սեմինար «Ուսումնամեթոդական գործընթացի կատարելագործում» խորագրով

Image

ՀՀ փաստաբանական դպրոցը, սույն թվականի նոյեմբերի 22-24-ը կազմակերպեց «Ուսումնամեթոդական գործընթացի կատարելագործում» խորագրով սեմինար։ Սեմինարին մասնակցում էին փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի անդամները,  Փաստաբանական դպրոցի դասախոսական կազմը։ Սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանը և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։ Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց  առարկայական ծրագրերի կատարելագործմանը, դասընթացների վարման ինտերակտիվ մեթոդներին, քննությունների կազմակերպմանն, անցկացմանն ու գնահատման չափորոշիչների հստակեցմանը, հեռավար հարթակի գործիքակազմին ու կիրառման հնարավորություններին ինչպես նաև ուսումնամեթոդական մի շարք այլ հարցերի։