ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ

Image

ԱՄՆ պետական դեպարտամենտի թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակում՝ Միացյալ Թագավորության Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող դասընթացները շարունակվում են։

Մայիսի 27-ին և 29-ին «Անչափահասների արդարադատություն» խորագրով դասընթաց կազմակերպվեց ՀՀ փաստաբանական դպրոցում:

Դասընթացը վարեց ՀՀ փաստաբանական դպրոցի ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Ահարոնյանը։

Դասընթացի ժամանակ անդրադարձ կատարվեց միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, առկա բացերին և մարտահրավերներին, փոքր խմբերում մասնակիցները քննարկեցին իրավիճակային խնդիրներ և փորձեցին լուծումներ առաջարկել։

Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց անչափահասների արդարադատության կազմակերպմանը, առանձնահատկություններին, քրեական հետապնդման այլընտրանքներին, հանցավորության կանխարգելմանը, արտադատական ուղղորդմանը, վարույթներում մասնակցության և պաշտպանության հարցերին, ընդգծվեց փաստաբանի դերն անչափահասների արդարադատության համակարգում: