ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԿԱՆԱՅՔ, ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

Image

ԱՄՆ պետական դեպարտամենտի թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակում՝ Միացյալ Թագավորության Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող քննարկումները շարունակվում են։

2019 թվականի մայիսի 15-ին քննարկում անցկացվեց «Մարդու իրավունքները, կանայք, անչափահասները  և ազատազրկվածները» խորագրով։

Քննարկումը համակարգում էին Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի ներկայացուցիչ Թոմ Լուիսը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչներ՝           իգթ Անահիտ Մանասյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց թեմային վերաբերելի միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, առկա բացերին և մարտահրավերներին։

Նշենք, որ 2018 թվականի նոյեմբերի 16-ին և 2019 թվականի մայիսի 08-ին քննարկումներ էին նախատեսվել, համապատասխանաբար, «Փաստական տեղեկություններ. իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի, արդարադատության մատչելիության մարտահրավերները» և «Կոռուպցիան և մասնագիտական էթիկան» խորագրերով։

«Փաստական տեղեկություններ. իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի, արդարադատության մատչելիության մարտահրավերները» քննարկումը համակարգում էր Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի ներկայացուցիչ Պամելա Հենդերսոնը, իսկ «Կոռուպցիան և մասնագիտական էթիկան» քննարկումը՝ Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի ներկայացուցիչ Ջեյն Չինգը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչներ Արա Գաբուզյանը և Տիրայր Վարդազարյանը։