ԴԱՍԸՆԹԱՑ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

Image

ԱՄՆ պետական դեպարտամենտի թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակում՝ Միացյալ Թագավորության Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող դասընթացները շարունակվում են։

Ապրիլի 29-ին, 30-ին, մայիսի 06-ին և 07-ին «Կոռուպցիայի ազդարարումը» խորագրով երկու դասընթաց կազմակերպվեց՝ երկու տարբեր խմբերի մասնակիցների համար։

Առաջին խմբի դասընթացավարներն էին՝ Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի ներկայացուցիչ Ջեյն Չինգը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչներ Վահե Սիմոնյանը  և Տիրայր Վարդազարյանը։

Երկրորդ խմբի դասընթացավարը ՀՀ փաստաբանական դպրոցի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Սահակյանն էր։

Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց թեմային վերաբերելի միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, առկա բացերին և մարտահրավերներին, փոքր խմբերում մասնակիցները քննարկեցին իրավիճակային խնդիրներ և փորձեցին լուծումներ առաջարկել։

Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքին, Եվրոպայի խորհրդի CM/Rec(2014)7 (2014) հանձնարարականին, մասնակիցները քննարկեցին այնպիսի հարցեր, որոնք առնչվում էին իրազեկմանը և աջակցությանը, պաշտպանությանը և ազդարարման պարտավորություններին, դատական համակարգում առկա կոռուպցիային, ազդարարներին և վկաներին, փաստաբանների, լրատվամիջոցների դերակատարությանը՝ ազդարարման գործընթացում։