ԴԱՍԸՆԹԱՑ «ԿԱՆԱՅՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

Image

ԱՄՆ պետական դեպարտամենտի թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակում՝ Միացյալ Թագավորության Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող դասընթացները շարունակվում են։

Ապրիլի 25-ին, 26-ին, մայիսի 02-ին և 03-ին «Կանայք և իրավունքը» խորագրով երկու դասընթաց կազմակերպվեց՝ երկու տարբեր խմբերի մասնակիցների համար։

Առաջին խմբի դասընթացավարներն էին՝ Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի ներկայացուցիչ Ջեյն Չինգը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչներ Արա Գաբուզյանը  և Անահիտ Մանասյանը։

Երկրորդ խմբի դասընթացավարը ՀՀ փաստաբանական դպրոցի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Ֆարմանյանն էր։

Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց թեմային վերաբերելի միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, առկա բացերին և մարտահրավերներին, փոքր խմբերում մասնակիցները քննարկեցին իրավիճակային խնդիրներ և փորձեցին լուծումներ առաջարկել։

Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի R(85)2 1985 թվականի հանձնարարականին, Եվրոպական սոցիալական խարտիային, ՀՀ օրենսդրությանը, մասնակիցները քննարկեցին առկա սոցիալական խնդիրները, քրեական արդարադատության ոլոտում առկա խնդիրները (կանայք բանտային համակարգում, Տոկիոյի կանոններ, Բանգկոկյան կանոններ, Նելսոն Մանդելայի կանոններ), ներկայացվեց Եվրոպայի խորհրդի կոնվենցիան՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան կոնվենցիա), «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը։