ԴԱՍԸՆԹԱՑ «ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ» ԽՈՐԱԳՐՈՎ

Image

ԱՄՆ պետական դեպարտամենտի թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակում՝ Միացյալ Թագավորության Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող դասընթացները շարունակվում են։

Ապրիլի 15-ին, 16-ին, 17-ին և 18-ին «Պայքար կոռուպցիայի դեմ» խորագրով երկու դասընթաց կազմակերպվեց՝  երկու տարբեր խմբերի մասնակիցների համար (փաստաբաններ, ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներ)։

Առաջին խմբի դասընթացավարներն էին՝ Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի ներկայացուցիչներ Ջեյն Չինգը և Սոֆի Գելլոպը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչներ Աննա Մարգարյանը և Արա Գաբուզյանը։

Երկրորդ խմբի դասընթացավարը ՀՀ փաստաբանական դպրոցի ներկայացուցիչ, դասախոս Միսակ Մարկոսյանն էր։

Դասընթացավարները ներկայացրեցին թեմային վերաբերող միջազգային պայմանագրերը, Հայաստանի Հանրապետության իրավական կարգավորումները, առկա բացերը, մարտահրավերները, մասնակիցները քննարկեցին իրավիճակային խնդիրներ և փորձեցին լուծումներ առաջարկել։ Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց կոռուպցիայի սահմանմանը, գործառույթների չարաշահմանը, կաշառքին, հափշտակմանը, ապօրինի հարստացմանը, փողերի լվացմանը, ազդեցության չարաշահմանը, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի մասին քրեական իրավունքի կոնվենցիային, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիային։