Արբիտրների ուսուցման համատեղ ծրագիր

Image

«Իրավունքի պաշտպան միավորում» ՀԿ-ին առընթեր Արբիտրների Բարձրագույն Դպրոցը՝ ՀՀ Փաստաբանական դպրոցի հետ համատեղ, կազմակերպում է Արբիտրների ուսուցման համատեղ ծրագիր: 

Ուսումնական ծրագրի շրջանակներում  ունկնդիրները կուսումնասիրեն արբիտրաժային դատավարության ոլորտը և կմասնակցեն արբիտրաժի հետ կապված անհրաժեշտ մասնագիտական դասընթացների:

Ծրագիրը դրական առաջադիմությամբ ավարտելու դեպքում, ունկնդիրներին կտրամադրվի հավաստագիր հիշյալ դասընթացներին մասնակցելու վերաբերյալ :

Միաժամանակ շրջանավարտները հնարավորություն կստանան ընդգրկվելու  «Իրավունքի պաշտպան միավորում» ՀԿ-ին առընթեր մշտապես գործող Արբիտրաժային Դատարանում:

Արբիտրների Բարձրագույն Դպրոց ընդունվելու համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. Իրավաբանական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի` դիպլոմ(ներ)ի պատճենները՝ բնօրինակների հետ միասին :
2.  Երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
3. Անձնագրի պատճենը և բնօրինակը։

Համակարգչի տիրապետումը ևս պարտադիր պայման է (Word, Excel, Internet) :

Ուսման տևողությունը՝ 5 ամիս է, որից մեկ ամիսը  կազմակերպվելու է պրակտիկայի ձևաչափով՝ արբիտրաժային դատարանում:

Դասընթացները սկսվում են 2019 թ. հունվարի 14-ից :

Ընդունելությունը՝ կազմակերպվելու է մինչև սույն թվականի դեկտեմբերի 21-ը : Ուսման վարձը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների համար կազմում է ՝ 200.000 ՀՀ դրամ՝ իսկ օտարերկրյա դիմորդների համար՝ 400.000 դրամ:  Փաստաթղթերը կարող եք ներկայացնել հետևյալ հասցեներով՝ ք.Երևան, Զաքյան 7-2 շ. 3-րդ հարկ, Փաստաբանական Դպրոց: