Սեմինար-քննարկում «Փաստական տեղեկություններ. իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի, արդարադատության մատչելիության մարտահրավերները» խորագրով

Image

2018 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում անցկացվեց «Փաստական տեղեկություններ. իրավունքի գերակայության, մարդու իրավունք­ների, կոռուպցիայի, արդարադատության մատչելիության մարտահրավերները» խորագրով սեմինար-քննարկում, որին մասնակցեցին ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներ, դասախոսներ, աշխատակազմի անդամներ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպութ­յան ներկայացուցիչներ։

Սեմինար-քննարկումն իրականացվում էր մի ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից։

Ծրագիրն իրականացնում էր Միացյալ Թագավորության Նոթինգեմի իրավաբանության դպրոցը՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հետ։

Հանդիպում-քննարկումը նախապատրաստական գործառույթ ուներ՝ Հայաստանում մարդու իրավունքների և կոռուպցիայի հիմնական խնդիրներին առնչվող փորձառության և տարբեր շահակիցների տեսանկյուններից մարտահրավերների վերաբերյալ։

Նյութի աղբյուր տես՝ http://advocates.am/news/view/2218.html