«Փաստաբանի մասնակցությունը հարկային գործերով (քրեական և վարչական) վարույթներում» թեմայով սեմինար դասընթաց փաստաբանների/իրավաբանների համար

Image

Հարգելի´ փաստաբաններ/իրավաբաններ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանական դպրոցը կազմակերպում է 44-ժամյա սեմինար դասընթացներ՝ «Փաստաբանի մասնակցությունը հարկային գործերով (քրեական և վարչական վարույթներում)» թեմայով։

Դասընթացի նպատակը՝

Ինչպես հայտնի է յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ հարկային պարտավորություններ է կրում պետության առջև և դրանց կատարման կապակցությամբ շատ հաճախ հայտնվում է հարկային վարչարարության, իսկ որոշ դեպքերում նաև՝ քրեական վարույթի տիրույթներում: Տնտեսավարողներին արդյունավետ իրավաբանական օգնություն տրամադրելու համար փաստաբանները (իրավաբանները) պետք է մասնագիտացված լինեն հարկային, քաղաքացիաիրավական և քրեաիրավական ոլորտներում: Գործող փաստաբանների մասնագիտացումները հիմնականում բաժանված են քրեական, քաղաքացիական և վարչական ոլորտների, իսկ հարկային ոլորտում մասնագիտացված փաստաբանների և իրավաբանների թվաքանակը սակավ է:

Ուստի, այս դասընթացների նպատակն է կատարելագործել իրավաբանների և փաստաբանների մասնագիտական գիտելիքները հարկային ոլորտում՝ ուսումնասիրման առարկա դարձնելով հարկային, վարչական և քրեաիրավական իրավական պաշտպանության առանձնահատկությունները:

Դասընթացի ընդհանուր նկարագիրը՝

Դասընթացների ընդհանուր տևողությունը 44 ակադեմիական ժամ է, որի ընթացքում ներկայացվելու է հարկային օրենսդրությունը, հաշվապահական հաշվառման կանոնները, հարկային քրեական և վարչական վարույթների առանձնահատկությունները և դրա շուրջ ձևավորված դատական պրակտիկան:

Դասընթացները կազմակերպվելու են ՀՀ փաստաբանական դպրոցի շենքում (ք. Երևան, Զաքյան 7-3, 3-րդ հարկ)։

Մասնակիցների կազմը ՝

Դասընթացներին կարող են մասնակցել հարկային ոլորտով հետաքրքրված իրավաբանները և փաստաբանները։ Փաստաբանների համար դասընթացների մասնակցությունը հաշվարկվելու է որպես վերապատրաստման ժամ։

Մասնակցության պայմանները ՝

-Յուրաքանչյուր մասնակից սեմինարի ավարտին կստանա հավաստագիր նշված ոլորտում վերապատրաստում անցնելու վերաբերյալ։

-Մասնակիցները սեմինարին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվեն՝ ուղարկելով իրենց անունը, ազգանունը, հեռախոսի համարը, փաստաբանների դեպքում՝ արտոնագրի համարը, վճարման անդորրագրի պատճենը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

-Դասընթացները կազմակերպվում են վճարովի պայմաններով, որի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ զանգահարելով ՀՀ փաստաբանական դպրոց հետևյալ հեռախոսահամարներով՝ (010)606-609, (055)320-052, (098)655-601:

-Փաստաբանների համար սահմանվում է վճարի 50 տոկոսի չափով արտոնություն։

ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆ

Օր

Թեմա

Տևողություն

Դասընթացավար

15.05.2018թ.

Հաշվապահական հաշվառման հիմունքներ

1830-2130

(4 ակ. ժամ)

Մամբրեյան Արմինե

(ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի դասախոս, Տերնոպոլի պետական համալսարանի գիտակրթական կենտրոնի դասախոս, գործող հաշվապահ)

16.05.2018թ.

Հաշվապահական հաշվառման հիմունքներ

1830-2130

(4 ակ. ժամ)

Մամբրեյան Արմինե

(ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի դասախոս, Տերնոպոլի պետական համալսարանի գիտակրթական կենտրոնի դասախոս, գործող հաշվապահ)

17.05.2018թ.

Հարկեր և վճարներ ըստ գործող օրենսդրության

18.30-21.30

(4 ակ. ժամ)

Մամբրեյան Արմինե

(ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի դասախոս, Տերնոպոլի պետական համալսարանի գիտակրթական կենտրոնի դասախոս, գործող հաշվապահ)

18.05.2018թ.

Հարկեր և վճարներ գործող օրենսդրության

18.30-21.30

(4 ակ. ժամ)

Մամբրեյան Արմինե

(ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի դասախոս, Տերնոպոլի պետական համալսարանի գիտակրթական կենտրոնի դասախոս, գործող հաշվապահ)

21.05.2018թ.

Հարկային վարչարարություն առանձնահատկությունները

1830-2130

(4 ակ. ժամ)

Ավանեսյան Նաիրա

(ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե,

իրավաբանական վարչության պետի տեղակալ)

22.05.2018թ.

Հարկային վարչարարություն առանձնահատկությունները

1830-2130

(4 ակ. ժամ)

Ավանեսյան Նաիրա

(ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե,

իրավաբանական վարչության պետի տեղակալ)

23.05.2018թ.

Պաշտպանության առանձնահատկությունները հարկային հանցագործությունների գործերով

1830-2130

(4 ակ. ժամ)

Հակոբյան Նիկոլայ

(ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան)

24.05.2018թ.

Պաշտպանության առանձնահատկությունները հարկային հանցագործությունների գործերով

1830-2130

(4 ակ. ժամ)

Հակոբյան Նիկոլայ

(ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան)

29.05.2018թ.

Հարկային հանցագործությունների քննության առանձնահատկությունները

1830-2130

(4 ակ. ժամ)

Մարատ Դուրյան

(ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության պետ)

Վազգեն Շահնազարյան

(ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի պետ, ի.գ.թ.)

30.05.2018թ.

31.05.2018թ.

Փաստաբանի մասնակցությունը քրեական վարույթում

(քրեական մասնագիտացում չունեցող փաստաբանների համար)

1830-2130

(4 ակ. ժամ)

Լևոն Սահակյան

(ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան , «AM» ընկերության

գլխավոր իրավախորհրդատու)