ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Image

 

Հարգելի ունկնդիրներ,

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14.00-16.00, Արդարադատության ակադեմիայում՝ հաշտարարության ինստիտուտին առնչվող հիմնախնդիրների և արդի զարգացումների վերաբերյալ դասախոսությամբ հանդես կգա ԱՄՆ-ից ժամանած հայտնի հաշտարար Դանիել Վեյնստեյնը :

Դասախոսությունը նախատեսված է գործող դատավորների, Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, ինչպես նաև Փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար:

Խնդրում ենք, դասընթացներին Ձեր մասնակցությունը հաստատել մինչև հոկտեմբերի 24-ը՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected]