ՀՀ փաստաբանական դպրոցը հյուրընկալեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին

Image

Սեպտեմբերի 25-ին ՀՀ փաստաբանական դպրոցում հյուրընկալվեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները։ Նախաձեռնության հեղինակները ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամներ, ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներ Վահագն Վարդանյանը և Լուիզա Մելիքսեթյանն էին։

Ուսանողների հետ հանդիպեց ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենի առաջին տեղակալ Ա Գևորգյանը, ով, ողջունելով ուսանողներին, շրջայց կազմակերպեց ՀՀ փաստաբանական դպրոցի վարչական տարածքում, որից հետո ներկայացրեց ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու կարգը, ուսումնառության անաձնահատկութ­յունները։

Քննարկման ընթացքում ուսանողները բազում հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին  տեսական և գործնական ուսուցման տևողությանը, ընթացիկ քննություններին, դատախաղերին, անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրմանը, վերապատրաստումներին։