Իրավաբանի մասնագիտական ստաժի, ուսման վարձի զեղչի, ուսման վարձի տարաժամկետ վճարման, անվճար հիմունքով սովորելու հարցերի վերաբերյալ

Image

Իրավաբանի մասնագիտական ստաժի, ուսման վարձի զեղչի, ուսման վարձի տարաժամկետ վճարման, անվճար հիմունքով սովորելու հարցերի վերաբերյալ

 

 

ՀՀ փաստաբանական դպրոցի՝ 2017 թվականի աշնանային հոսքի հարգելի՛ ունկնդիրներ,

 

1. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺԻ ՀԱՐՑԵՐ

ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննության կարգի (այսուհետ՝ Կարգ) 111-րդ կետի համաձայն՝ այն ունկնդիրները, ովքեր ընդունելության քննության արդյունքների ամփոփման օրվա դրությամբ (01082017) ունեն իրավաբանի՝ 5 (հինգ) և ավելի տարվա մասնագիտական (իրավաբանական) ստաժ, ընդունելության քննության արդյունքների ամփոփումից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում (վերջնաժամկետ՝ 2017 թվականի օգոստոսի 08-ը՝ ներառյալ) հանձնաժողովին պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր (աշխատանքային գրքույկի  պատճենը, քաղվածք աշխատանքային գրքույկից, տեղեկանք և այլ փաստաթղթեր), որպեսզի հավաստվի վերջիններիս համապատասխան ստաժ ունենալը։

 

2 ԱՆՎՃԱՐ ՀԻՄՔՈՎ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԶԵՂՉԻ ՀԱՐՑԵՐ

Կարգի 136-րդ կետի համաձայն՝ խորհրդի կողմից սահմանած անվճար տեղերի շրջանակում անվճար հիմունքներով սովորելու իրավունքից օգտվում են՝

  1. առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամ ունկնդիրները
  2. 25 տարին չլրացած երկկողմանի ծնողազուրկ ունկնդիրները
  3. զոհված զինծառայողի (ազատամարտիկի) զավակները,
  4. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայող ունկնդիրները։

Կարգի 137-րդ կետի համաձայն՝ անվճար սովորելու արտոնությունից չեն կարող օգտվել հատուկ դիմորդները, ինչպես նաև հեռավար եղանակով սովորող ունկնդիրները՝ բացառությամբ ուղեգրված ԼՂՀ ունկնդիրների։

Կարգի 138-րդ կետի համաձայն՝ ուսման վարձի 10 (տասը) տոկոս զեղչից օգտվում են ՀՀ կամ ԼՂՀ փաստաբանների պալատի անդամ հանդիսացող փաստաբանների զավակները։ Եթե նույն հոսքի ժամանակահատվածում ՀՀ փաստաբանական դպրոցում սովորում են ընտանիքից առնվազն երկու անձ (պապ, տատ, հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին), ապա ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ուսման վարձի զեղչը կազմում է 10 (տասը) տոկոս։ Խորհուրդն իրավասու է սահմանել ուսման վարձի զեղչի, արտոնությունների կիրառման այլ դեպքեր։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ոչ ուշ, քան 2017 թվականի օգոստոսի 08-ը։

 

3ԱՅԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ

Կարգի 142-րդ կետի համաձայն՝ խորհրդի որոշման հիման վրա ուսման վարձի վճարման հետաձգում (վեց ամիսը գերազանցող ժամանակահատվածով) կարող է թույլատրվել ընդունելության քննության ժամանակ 150  (մեկ հարյուր հիսուն) միավոր ստացած ունկնդիրներին։ 

 

4 ԳՈՒՆԱՎՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանական դպրոցում դասերին ունկնդիրների հաճախումների գրանցումը կատարվում է էլեկտրոնային հաշվառման համակարգի միջոցով, անհրաժեշտ է ոչ ուշ, քան 2017 թվականի օգոստոսի 08-ը ուղարկել 3 x 4 չափսի մեկ լուսանկար` գունավոր, վերջին վեց ամսվա վաղեմության, “JPEG” ձևաչափով։

“JPEG” ձևաչափով լուսանկարը անհրաժեշտ է ուղարկել  [email protected]   էլեկտրոնային հասցեին կամ հանձնել էլեկտրոնային կրիչով (սկավառակով), ընդ որում՝ էլեկտրոնային կրիչով հանձնելու դեպքում էլեկտրոնային կրիչը վերադարձվում է Ձեզ։ Լուսանկարն ուղարկելիս անպայման հայերենով և անգլերենով անհրաժեշտ է գրել Ձեր անունը և ազգանունը։

Սույն կետի մասով հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ փաստաբանական դպրոցի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Գևորգ Գևորգյանին՝ [email protected]։

 

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐ  ՉՈՒՂԱՐԿԵՆ։

 

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ստույգ օրվա վերաբերյալ լրացուցիչ կիրազեկվեք, թե երբ է անհրաժեշտ ներկայանալ պայմանագիր կնքելու, առարկաներ ընտրելու և ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։ Հավանական ժամանակահատաված՝ 2017 թվականի օգոստոսի 14-ից հետո։

 

ՀԳ

Իրավաբանի մասնագիտական ստաժի, ուսման վարձի զեղչի, ուսման վարձի տարաժամկետ վճարման, անվճար հիմունքով սովորելու վերաբերյալ կարող եք խորհրդատվության ներկայանալ ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենի առաջին տեղակալ Արտակ Գևորգյանի մոտ՝ նախապես համաձայնեցնելով ժամանակը՝ ուղարկելով հաղորդագրություն [email protected] էլ հասցեին։