Դատախաղերը՝ որպես ունկնդիրների դատավարական հմտությունների կատարելագործման միջոց

Image

ՀՀ փաստաբանական դպրոցը, կարևորելով ունկնդիրների դատավարական հմտությունների կատարելագործումը, ներդրել է պրակտիկայի փուլում ուսումնական դատավարությունների (դատախաղերի) կազմակերպման պարտադիր բաղադրիչ: Դատախաղերը կազմակերպվում են փոքր խմբերով՝ առավել արդյունավետ նպաստելով ունկնդիրների մասնագիտական և դատավարական որակների զարգացմանը։

Դատախաղերն անցկացվում են ինչպես քաղաքացիաիրավական (վարչաիրավական), այնպես էլ՝ քրեաիրավական ուղղվածություններով:

Դատախաղերը վարում են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը (քրեաիրավական ուղղվածություն) և ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը (քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածություն)։