2017 թվականի աշնանային հոսքի ընդունելության քննության վերաբերյալ

Image

Հրապարակվել է այն անձանց ցուցակը, ովքեր իրավունք են ստացել մասնակցելու ՀՀ փաստաբանական դպրոցի՝ 2017 թվականի աշնանային հոսքի ընդունելության քննությանը (http://www.advschool.am/admission/results), ինչպես նաև այն անձանց ցուցակը, ովքեր, որպես հատուկ դիմորդներ,  ձեռք են բերել ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակ (http://www.advschool.am/admission/results)։

Միևնույն ժամանակ հրապարակվել է ՀՀ փաստաբանական դպրոցի՝ 2017 թվականի աշնանային հոսքի ընդունելության քննության շտեմարանը (http://www.advschool.am/admission/repository) ։

ՀԳ․ ՀՀ փաստաբանական դպրոցի՝ 2017 թվականի աշնանային հոսքի ընդունելության քննությունը կանցկացվի 2 օրով՝ սույն թվականի հուլիսի 31-ին և օգոստոսի 01-ին։