Հանդիպում «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակում

Image

ԵՄ «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակում միջազգային փորձագետ պարոն Ա Անթիմոսի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ փաստաբանական դպրոցում։ Հանդիպման ընթացքում ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Ս Բաբայանը ներկայացրեց ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու, ուսուցման ընթացակարգերը, իսկ պարոն Անթիմոսը ներկայացրեց «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի առաքելությունը, ՀՀ-ում իրականացված գործողությունները։

Կողմերը քննարկեցին վերը նշված ծրագրի շրջանակում համագործակցության հարցեր՝ կապված նոր դասընթացների ներդրման, գործող դասընթացների վերանայման հնարավորությունների համատեքստում։

Քննարկման ընթացքում պարոն Անթիմոսն իր գոհունակությունն հայտնեց ՀՀ փաստաբանական դպրոցի գործունեություն վերաբերյալ, իսկ հանդիպման վերջում ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը շրջայց կազմակերպեց պարոն Անթիմոսի ղեկավարությամբ պատվիրակության համար։