Հետաքրքրություն ցուցաբերելու առաջարկ

Image

ԱՌԱՋԱՐԿ N 1

ՀՀ փաստաբանական դպրոցի հանգստի սենյակը նախատեսված է, որպես փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար սննդի կազմակերպման վայր:

Նշված սենյակը մտադիր ենք տալ վարձակալության՝ որակյալ և մատչելի ուտեստների ցանկ առաջարկողին, հետևյալ պայմաններով՝

         1. Վարձակալության վճարը նախատեսված է հարկային մարմնի կողմից սահմանված նվազագույն հարկի չափով (փաստաբանական դպրոցը որևէ եկամուտ չի ստանում).

         2. Հանգստի սենյակն ապահովված է կոմունալ պայմաններով (էլեկտրաէներգիա, գազ, ջուր).

         3. Ճաշարանը պետք է աշխատի աշխատանքային օրերին՝ 11.00-ից մինչև 20.00-ն:

Առաջարկները խնդրում ենք ուղարկել՝ ներկայացնելով սննդացանկը՝ գներով և քաշով:

 

ԱՌԱՋԱՐԿ N 2

Միաժամանակ, փաստաբանական դպրոցն առաջարկում է ապահովել սուրճի տեսակներ պատրաստող սարքով: Սարքի համար վարձատրության գումար չի գանձվի:

Առաջարկները խնդրում ենք ուղարկել՝ նշելով սարքի տեսակը և տեխնիկական բնութագիրը: