2017 թվականի աշնանային հոսքի ընդունելություն

Image

ՀՀ փաստաբանական դպրոցը 2017 թվականի մայիսի 22-ից հունիսի 09-ը ներառյալ հայտարարում է 2017 թվականի աշնանային հոսքի ընդունելություն՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածությամբ առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (դիստանցիոն, առցանց) եղանակով ուսուցման համար (այդ թվում՝ հատուկ դիմորդների ընդունելություն)։

 Դիմումներն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-18:00՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 606-609, (098) 655-601, (055) 320-052 կամ (096) 200-625 հեռախոսահամարներով, գրել [email protected] կամ [email protected] էլ․ հասցեին, այցելել www.advschool.am  կայքէջ կամ ՀՀ փաստաբանական դպրոց (hասցեն՝ ք. Երևան, Զաքիյան 2, 3-րդ հարկ):

Ընդունելության քննության մասնակցության վճարը  ընդհանուր դիմորդների համար կազմում է 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ, իսկ հատուկ դիմորդների համար՝ 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ։

Գումարն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝

ԲԱՆԿ ԵՎ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ-ԲԱՆԿ» ՓԲԸ, 220303350262000
ՍՏԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամ

ՆՊԱՏԱԿԸ՝ ընդունելության քննության մասնակցության, փաստաթղթերի ստուգման վճար

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը որոշել է․

1․ Առկա եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը՝ սահմանել 65 (վաթսունհինգ), որից՝

  • քրեաիրավական ուղղվածության՝ 21 (քսանմեկ), որից՝ 20 (քսան) վճարովի, 1 (մեկ) անվճար տեղ,
  • քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 44 (քառասունչորս), որից՝ 42 (քառասուներկու) վճարովի, 2 (երկու) անվճար տեղ։

2. Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը սահմանել 15 (տասնհինգ), որից՝

  • քրեաիրավական ուղղվածության՝ 5 (հինգ) վճարովի տեղ,
  • քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 10 (տասը) վճարովի տեղ։

3․ Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող Արցախի ուղեգրված ունկնդիրների քանակական կազմը սահմանել 10 (տասը), որից՝

  • քրեաիրավական ուղղվածության՝ 4 (չորս), որից՝ 2 (երկու) վճարովի, 2 (երկու) անվճար տեղ,
  • քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 6 (վեց), որից՝   4 (չորս) վճարովի, 2 (երկու) անվճար տեղ։

4․ Հատուկ դիմորդների քանակական կազմը սահմանել 24 (քսանչորս), որից՝

  • դատախազի առնվազն 10 (տասը) տարվա ստաժ ունեցողների համար՝ 4 (չորս),
  • փաստաբանի առնվազն 10 (տասը) տարվա ստաժ ունեցողների համար՝ 4 (չորս),
  • դատավորի առնվազն 10 (տասը) տարվա ստաժ ունեցողների համար՝ 4 (չորս),
  • իրավաբանական գիտությունների թեկնածուի, իրավաբանական գիտություն­ների դոկտորի գիտական աստիճան ունեցողների համար՝ 12 (տասներկու):

5. Ընդունելության քննության անցողիկ շեմը սահմանել 100 (մեկ հարյուր) միավոր։

6. Ունկնդիրների ուսման վարձի չափը սահմանել՝

  • ընդհանուր ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ,
  • պարզեցված ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
  • պարզեցված ընթացակարգով հատուկ դիմորդի ծրագրով ուսուցման դեպքում՝ 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։

7․ Արցախի ուղեգրված ունկնդիրների ուսման վարձի չափը սահմանել՝

  • ընդհանուր կարգով ուսուցման դեպքում՝ 300.000  (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ,
  • պարզեցված կարգով ուսուցման դեպքում՝ 275.000 (երկու հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ։

8. Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության (ԼՂՀ) սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված անձնաց Խորհրդի որոշմամբ կարող է տրվել արտոնություն՝ ուսման վարձի մինչև 100 տոկոսի չափով, որի վերաբերյալ պետք է ներկայացվեն համապատասխան փաստաթղթեր։