ՀՀ փաստաբանական դպրոցի թիմը վոլեյբոլի մրցաշարում երկրորդն է
10
Apr.
ՀՀ փաստաբանական դպրոցի թիմը վոլեյբոլի մրցաշարում երկրորդն է
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի նախաձեռնությամբ՝ ապրիլի 8-ին իրականացվել է Փաստաբանների պալատի վոլեյբոլի մրցաշար: Փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն և ապագա փաստաբաններն իրենց ուժերն են փորձել այդ սպորտաձևում: Պրոֆեսիոնալ մրցավարի օգնությամբ որոշվել են առաջինից երրորդ մրցանակային տեղերը:
Մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի համանուն թիմը, որի կազմում էին հետևյալ ունկնդիրները՝ Ֆերդինանդ Սարգսյանը, Պետիկ Սարգսյանը, Հարութ Ակլունցը, Նելլի Մինասյանը, Դավիթ Արղամանյանը և Հռիփսիմե Պապիկյանը: