ՀՀ փաստաբանական դպրոցի թիմը վոլեյբոլի մրցաշարում երկրորդն է

Image

ՀՀ փաստաբանական դպրոցի թիմը վոլեյբոլի մրցաշարում երկրորդն է

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի նախաձեռնությամբ՝ ապրիլի 8-ին իրականացվել է Փաստաբանների պալատի վոլեյբոլի մրցաշար: Փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն և ապագա փաստաբաններն իրենց ուժերն են փորձել այդ սպորտաձևում: Պրոֆեսիոնալ մրցավարի օգնությամբ որոշվել են առաջինից երրորդ մրցանակային տեղերը:

Մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի համանուն թիմը, որի կազմում էին հետևյալ ունկնդիրները՝ Ֆերդինանդ Սարգսյանը, Պետիկ Սարգսյանը, Հարութ Ակլունցը, Նելլի Մինասյանը, Դավիթ Արղամանյանը և Հռիփսիմե Պապիկյանը: