ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ 08.02.2023Թ. ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

08
Փետ.
2023 թվականի փետրվարի 8-ին ՀՀ փաստաբանական ակադեմիայում անցկացվել է 2023 թվականի գարնանային հոսքի ընդունելության քննության բանավոր փուլը, որին մասնակցել է քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության առկա և հեռակա ուսուցման 64 դիմորդ։
ՀՀ փաստաբանական ակադեմիայի Ընդունելության հանձնաժողովի 08.02.2023թ․ թիվ 16-Ա որոշմամբ գնահատվել են դիմորդների պատասխանները և հաստատվել է 08.02.2023թ. բանավոր քննության ամփոփիչ արդյունքները։
Հավելվածում նշված անցողիկ միավորներ ստացած դիմորդների՝ բանավոր փուլի հաղթահարման հարցին Ընդունելության հանձնաժողովն անդրադառնալու է լրացուցիչ ընդունվող ամփոփիչ որոշմամբ։
Բեռնել Ընդունելության հանձնաժողովի 08.02.2023թ․ թիվ 16-Ա որոշումը և հավելվածի քաղվածքը։