ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է 02.08.2022Թ․ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Image

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի ընդունելության հանձնաժողովը, մասնակցությամբ հանձնաժողովի նախագահ Արա Զոհրաբյանի, անդամներ՝ Մանե Կարապետյանի, Ռոման Ահարոնյանի, Մարինե Ֆարմանյանի և Արաքս Վարդանյանի, արձանագրում է 2022 թվականի աշնանային հոսքի ընդունելության գրավոր քննության առաջին օրվա` 2022 թվականի օգոստոսի 2-ի՝ երկու հերթով անցկացված ընդունելության քննության արդյունքները։

2022 թվականի օգոստոսի 2-ի ընդունելության քննության գրավոր փուլին մասնակցել է 121 դիմորդ, քննությանը չի ներկայացել 21 դիմորդ։

Մրցութային փուլը հաղթահարելու հարցը քննարկվելու է 2022 թվականի օգոստոսի 3-ին՝ գրավոր քննությանը մասնակցող մյուս դիմորդների գրավոր քննության արդյունքներն արձանագրելուց հետո:

Բեռնել 2022 թվականի օգոստոսի 2-ի ընդունելության գրավոր քննության արդյունքները։