ՌԴ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Image

2022թ-ի հունվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններում գործունեություն ծավալող մի շարք փաստաբաններ, «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան» խորագրով վերապատրաստման շրջանակում, այցելել են ՀՀ փաստաբանական դպրոց:

ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հյուրերին ներկայացրել են փաստաբանական դպրոցի առաքելությունը և ուսուցման կազմակերպման գործընթացը, ինչպես նաև պատասխանել են հյուրերի հարցերին։