ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

Image

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը 25.10.2021թ. հանդիսավոր պայմաններում շրջանավարտներին է հանձնել հավաստագրեր:

Միջոցառմանը ներկա էր նաև Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

Արա Զոհրաբյանը, շնորհավորելով շրջանավարտներին, հիշեցրել է նրանց, որ Փաստաբանական դպրոցում իրենք ձեռք են բերել գիտելիքներ, հմտություններ և մասնագիտական շրջապատ: Եվ ամենակարևորը, որ դա արել են իրենց սեփական ուժերով: Գործընկերների հետ Արա Զոհրաբյանը կիսվել է խորհուրդներով՝ սերը փաստաբանական ծառայության անհրաժեշտ հիմքն է, փաստաբանի մասնագիտությունը հիմնված է բարոյական առաքինությունների վրա, չպետք է վնասել վստահորդին, մշտապես պետք է կատարելագործել գիտելիքները և հեռու մնալ կոռուպցիայից:

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, շնորհավորելով շրջանավարտներին, շնորհակալություն է հայտնել Փաստաբանական դպրոցի դասախոսական կազմին, վարչական աշխատակազմին ուսուցման գործընթացը կազմակերպելու համար: Միաժամանակ Սիմոն Բաբայանը հորդորել է շրջանավարտներին լավ պատրաստվել մոտակա որակավորման քննություններին մասնակցելու համար: