Էվրի Դեյ ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանների/փաստաբանների

Image

Էվրի Դեյ ՓԲԸ-ն (JUR.AM) աշխատանքի է հրավիրում քաղաքացիաիրավական և վարչական մասնագիտացում ունեցող իրավաբանների կամ փաստաբանների:

Աշխատանքի տևողություն Երկարաժամկետ՝ առավելագույնը 3 ամիս փորձաշրջանի սահմանմամբ:

Աշխատանքի վայրը   ք. Երևան, Դավիթ Բեկի 54/5

Աշխատանքային պարտականությունները Հաճախորդներին, ինչպես նաև Ընկերության աշխատակիցներին նախնական խորհրդատվության տրամադրում, քաղաքացիաիրավական և վարչաիրավական բնույթի գործերով հայցադիմումների/վճարման կարգադրությունների նախագծերի կազմում, քաղաքացիաիրավական պայմանագրերի նախագծերի կազմում, ներկայացուցչության ապահովում պետական մարմիններում, դատական ներկայացուցչության ապահովում, այլ՝ համապատասխան զբաղեցրած պաշտոնի:

Անհրաժեշտ որակավորումներ Բարձրագույն իրավաբանական կրթություն, քաղաքացիական և վարչական օրենսդրության իմացություն, համակարգչային հմտությունների իմացություն: Աշխատանքային փորձը, ինչպես նաև օտար լեզուների իմացությունը ցանկալի է:

Աշխատավարձ                           200,000 /ներառյալ հարկերը/

Հայտարարության վերջնաժամկետ         10.09.2020թ.

Աշխատանքային պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական հետևյալ էլ. հասցեին՝ [email protected] ` վերնագրելով Իրավաբանի թափուր հաստիքի համար: