Իրավաբանական կլինիկա
ՀՀ փաստաբանական դպրոցը և Հանրային պաշտպանի գրասենյակը համատեղ իրականացնում են բնակչությանն անվճար իրավաբանական օգնության տրամադրման ծրագիր։
Ծրագրի շրջանակում շահագրգիռ անձանց անհատույց մատուցվում են սույն ծառայությունները՝ իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ հայցադիմումի, դիմումի, միջնորդության և այլ վերաբերելի փաստաթղթի կազմում, իսկ բացառիկ դեպքերում՝ դատական ներկայացուցչության իրականացում։
Ծառայությունների մատուցումն իրականացվում է ՀՀ փաստաբանական դպրոցի իրավաբանական կլինիկայի շրջանակներում, ընդ որում՝ ՀՀ փաստաբանական դպրոցի իրավաբանական կլինիկան ստեղծվել է 2015 թվականին։
Ծառայությունները, փաստաբան-մենթորի ղեկավարությամբ, մատուցում են ՀՀ փաստաբանական դպրոցի այն ունկնդիրները, ովքեր գտնվում են գործնական ուսուցման (փորձաշրջանի) փուլում։
Իրավաբանական կլինիկայում քաղաքացիների ընդունելություն կազմակերպվում է յուրաքանչյուր աշխատանքային հինգշաբթի՝ ժամը 10։00-17։00 միջակայքում։ Ընդմիջում՝ 13։00-14։00։
Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմել հետևյալ հղումը https://meet.google.com/zig-shms-fsb (հղումն ակտիվ է յուրաքանչյուր աշխատանքային հինգշաբթի՝ ժամը 10։00-17։00):
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 098655601։