Վերապատրաստում
Փաստաբանը վերապատրաստում կարող է անցնել նաև Դպրոցում։
Փաստաբանների վերապատրաստման կրթական ծրագրերը իրականացվում են փաստաբանական գործունեությամբ զբաղվող փաստաբանների համար կրթական պահանջմունքների բավարարման նպատակով:
Դասընթացները կազմակերպվում են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով։
Վերապատրաստման նպատակը փաստաբանների հմտությունների, գիտելիքի և մասնագիտական պատրաստվածության բարձրացումն է` շարունակական մասնագիտական (փաստաբանական) ուսուցման միջոցով:
Որպես կանոն, դասընթացները կազմակերպվում են շաբաթվա 5 օրերի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ 6 օրերի ընթացքում՝ երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ` ժամը 10.00-22.00 սահմաններում։
Բացի հիմնական վերապատրաստումից, Դպրոցը կազմակերպում է լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ նաև այն փաստաբանների համար
- 1. ում արտոնագրի գործողությունը ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը վերականգնել և/կամ
- 2. ում նկատմամբ փաստաբանների պալատի խորհուրդը կիրառել է կարգապահական տույժ՝ լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ձևով: