Առկա

Ուսումնական պլանին, առարկայական ծրագրերին և ուսումնական պլանի ժամանակացույցին համապատասխան ՀՀ փաստաբանական ակադեմիայում տեսական դասընթացներն անցկացվում են առկա կարգով (ձևով), ըստ հաստատած դասացուցակի՝

1․ հիմնականում՝ լսարաններում դասընթացներին անմիջական մասնակցելու,

2․ լրացուցիչ՝ անցանց ռեժիմով տրված դասընթացներն ուսումնասիրելու և/կամ տրված առաջադրանքները կատարելու և

3․ լրացուցիչ՝ առցանց ռեժիմով դասընթացներին անմիջական մասնակցելու և

4․ լրացուցիչ՝ ուսումնական նյութերով ունկնդրի ընթացիկ ինքնուրույն աշխատանք կատարելու միջոցով:

Ուսուցումն իրականացվում է երկու փուլով` տեսական ուսուցում և գործնական ուսուցում (փորձաշրջան):

Իրավաբանի` առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի (այդ թվում՝ հատուկ դիմորդի) ուսուցումն իրականացվում է պարզեցված ընթացակարգով, իսկ մնացած ունկնդիրների ուսուցումը՝ ընդհանուր ընթացակարգով:

Ընդհանուր ընթացակարգով ուսուցման տևողությունը սահմանվում է  12 (տասներկու) ամիս, իսկ պարզեցված ընթացակարգով ուսուցման տևողությունը՝ 6 (վեց) ամիս։ 

ՀՀ փաստաբանական ակադեմիայում տեսական ուսումնական գործընթացը կազմակերպվում է շաբաթվա 5 (հինգ) օրերի ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ 6 (վեց) օրերի ընթացքում՝  երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ` ժամը 10.00-22.00 սահմաններում։

Տեսական ուսուցման փուլը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի՝ 6 շաբաթ ուսումնական շաբաթին հաջորդում է 2 շաբաթ քննաշրջանը։ Ողջ փուլի ընթացքում այս ձևաչափը կիրառվում է 3 անգամ։

Քննաշրջանի ընացքում ունկնդիրները քննություններ են հանձնում այն դասընթացներից, որոնք սովորել և ավարտել են նախորդ 6 շաբաթվա ընթացքում։ Քննաշրջանների ժամանակահատվածը միաժամանակ հանդիսանում է լուծարքային շրջան, որի ընթացքում կազմակերպվում են նախորդ քննաշրջանի ընթացքում  անբավարար գնահատված քննությունների վերահանձնումները։ Անբավարար արդյունքի դեպքում քննության վերահանձնում յուրաքանչյուր առարկայի համար թույլատրվում է մեկ անգամ։