Հեռավար

 

Ուսուցումն իրականացվում է երկու փուլով՝ տեսական ուսուցում և գործնական ուսուցում (փորձաշրջան):

Տեսական ուսուցման փուլը հիմնականում կազմակերպվում է հետևյալ ձևաչափով՝ նախ՝ 6 շաբաթ դասեր, ապա՝ 2 շաբաթ քննություն, ընդ որում՝ 6 ամսվա ընթացքում այս ձևաչափը կիրառվում է 3 անգամ։ Քննաշրջանի ընացքում ունկնդիրնեը քննություններ (ստուգարքներ) են հանձնում այն դասընթացներից, որոնք սովորել և ավարտել են նախորդ 6 շաբաթվա ընթացքում։

Հեռավար ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ ուսուցման գործընթացում ունկնդրի և դասախոսի միջև անմիջական և ոչ անմիջական կապն իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:

Հեռավար ուսուցման ուսումնառությունն իրականացվում է հետևյալ ձևերով`

  1. 1.դասախոսի և ունկնդրի՝ էլեկտրոնային կապի միջոցների օգտագործմամբ  հաղորդակցման միջոցով (համաժամանակյա միացում՝ առկա եղանակով անցկացվող դասընթացներին),
  2. 2.հեռավար հարթակում ներբեռնված դասընթացներն ուսումնասիրելու  միջոցով,
  3. 3.ուսումնական նյութերով ունկնդրի ընթացիկ ինքնուրույն աշխատանքով:

ՀՀ փաստաբանական դպրոցն իրավասու է որոշակի դասընթացներ, ինչպես նաև դատախաղեր և այլ միջոցառումներ կազմակերպել  տեղում՝ առկա եղանակով, որոնց հեռավար կարգով ուսուցում անցնող ունկնդիրների մասնակցությունը պարտադիր է։

Հեռավար կարգով ուսուցում անցնող ունկնդիրները քննություններն հանձնում են առկա եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների հետ՝ Երևանում՝ ընդհանուր կարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հեռավար եղանակով հանձնելը չի խաթարի ակադեմիական արդարությունը և կասկածի տակ չի դնի դրա արդյունքը։

Հեռավար կարգով ուսուցում անցնող ունկնդիրն իր ուսուցումն անցնում է elearn.advschool.am ինտերնետային հասցեի միջոցով։ Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքագրել նախապես տրամադրված Էլեկտրոնային հասցեն և գաղնաբառը։

Հեռավար կարգով ուսուցում անցնող ունկնդիրը պետք է  ունենա ստորև նշված միջոցները (պայմանները), որպեսզի կարողանա հեռավար եղանակով մասնակցել ՀՀ փաստաբանական դպրոցում անցկացվող դասընթացին։

Անհրաժեշտ տեխնիկական պայմաններն են՝

1. համակարգիչ (Dual-Core պրոցեսոր` 2 GHz կամ ավելի բարձր հաճախականությամբ),

2. համակարգչի ծրագրային ապահովումը Windows 7, 8 կամ 10 (նվազագույնը Windows 7)

3. ինտերնետ (նվազագույն թողունակությունը՝ մուտքային 6 մբիտ/վ և ելքային 4 մբիտ/վ), ցանկալի է մալուխային,

4. տեսախցիկ,

5. բարձրախոս,

6. Google Chrome կամ Mozilla Firefox ,

7. MS Office (Word Document, Excel Document,PowerPoint),

8. Adobe Reader (PDF) 9, 10 կամ 11 նվազագույնը Adobe Reader 9 հավելվածը,

9. Java Script-ի վերջին տարբերակը կախված ունկնդրի իսկ կողմից ընտրած Google Chrome կամ Mozilla Firefox ինտերնետային հավելվածի համար (հավելվածի ներբեռնման հասցեն http://www.java.com/en/download/win8.jsp

10. Adobe Flash Player-ի վերջին տարբերակը կախված ունկնդրի կողմից ընտրած Google Chrome կամ Mozilla Firefox ինտերնետային հավելվածի համար հավելվածի ներբեռնման հասցեն  https://get.adobe.com/flashplayer/

11. Team Viewer 12 տարբերակը հավելվածի բեռնման հասցեն https://www.teamviewer.com/en-us/download/windows/