Notification

ՀՀ փաստաբանական դպրոցը 2018 թվականի մայիսի 14-ից հունիսի 04-ը ներառյալ հայտարարում է 2018 թվականի աշնանային հոսքի ընդունելություն՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածությամբ առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (դիստանցիոն, առցանց) եղանակով ուսուցման համար (այդ թվում՝ հատուկ դիմորդների ընդունելություն

 

Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 10:00-18:00 միջակայքում, ընդմիջում՝ ժամը 13։00-14։00։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 606-609, (098) 655-601, (055) 320-052 կամ (096) 200-625 հեռախոսահամարներով, գրել [email protected] կամ [email protected] էլ հասցեին, այցելել www.advschool.am  կայքէջ կամ ՀՀ փաստաբանական դպրոց (hասցեն՝ ք. Երևան, Զաքիյան 7-3, 3-րդ հարկ):



Ընդունելության քննության մասնակցության վճարը  կազմում է 39.000 (երեսունինը հազար) ՀՀ դրամ։

 

Գումարն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝

ԲԱՆԿ ԵՎ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ-ԲԱՆԿ» ՓԲԸ, 220303350262000
ՍՏԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամ

ՆՊԱՏԱԿԸ՝ ընդունելության քննության մասնակցության վճար

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը որոշել է

 

1 Առկա եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը սահմանել 68 (վաթսունութ), որից՝

  1. -քրեաիրավական ուղղվածության՝ 22 (քսաներկու), որից՝ 21 (քսանմեկ) վճարովի, 1 (մեկ) անվճար տեղ,
  2. -քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 46 (քառասունվեց), որից՝ 44 (քառասունչորս) վճարովի, 2 (երկու) անվճար տեղ։

 

2. Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը սահմանել 17 (տասնյոթ), որից՝

  1. -քրեաիրավական ուղղվածության՝ 6 (վեց) վճարովի տեղ,
  2. -քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 11 (տասնմեկ) վճարովի տեղ։

 

3 Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող Արցախի ուղեգրված ունկնդիրների քանակական կազմը սահմանել 10 (տասը), որից՝

  1. -քրեաիրավական ուղղվածության՝ 4 (չորս), որից՝ 2 (երկու) վճարովի, 2 (երկու) անվճար տեղ,
  2. -քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 6 (վեց), որից՝ 4 (չորս) վճարովի, 2 (երկու) անվճար տեղ։

 

4Հատուկ դիմորդների քանակական կազմը սահմանել 24 (քսանչորս), որից՝

  1. -դատախազի առնվազն 10 (տասը) տարվա ստաժ ունեցողների համար՝ 4 (չորս),
  2. -փաստաբանի առնվազն 10 (տասը) տարվա ստաժ ունեցողների համար՝ 4 (չորս),
  3. -դատավորի առնվազն 10 (տասը) տարվա ստաժ ունեցողների համար՝ 4 (չորս),
  4. -քննիչի առնվազն 10 (տասը) տարվա ստաժ ունեցողների համար՝          4 (չորս),
  5. -իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ իրավաբանական գիտություն­ների դոկտորի գիտական աստիճան ունեցողների համար՝ 8 (ութ)։

 

5. Ընդունելության քննության անցողիկ միավորների նվազագույն շեմը սահմանել 100 (մեկ հարյուր) միավոր։

 

6. Ունկնդիրների ուսման վարձի չափը սահմանել՝

  1. -ընդհանուր ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ,
  2. -պարզեցված ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
  3. -պարզեցված ընթացակարգով հատուկ դիմորդի ծրագրով ուսուցման դեպքում՝ 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
  4.  
  5. 7Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող Արցախի ուղեգրված ունկնդիրների ուսման վարձի չափը սահմանել՝
  1. -ընդհանուր կարգով ուսուցման դեպքում՝ 300.000  (երեք հարյուր  հազար) ՀՀ դրամ,
  2. -պարզեցված կարգով ուսուցման դեպքում՝ 275.000 (երկու հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ։

 

8. Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության (ԼՂՀ) սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված անձնաց, Խորհրդի որոշմամբ, կարող է տրվել արտոնություն՝ ուսման վարձի մինչև 100 (հարյուր) տոկոսի չափով, որի վերաբերյալ պետք է ներկայացվեն համապատասխան փաստաթղթեր։

 

ԻՐԱՎԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ) ՍՏԱԺ

Այն ունկնդիրները, ովքեր ընդունելության քննության ամփոփիչ արդյունքների հրապարակման օրվա դրությամբ կունենան իրավաբանի՝ 5 (հինգ) և ավելի տարվա մասնագիտական (իրավաբանական) ստաժ, ընդունելության քննության ամփոփիչ արդյունքների ամփոփումից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենին պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում՝ աշխատանքային գրքույկի  պատճենը, քաղվածք աշխատանքային գրքույկից, տեղեկանք և այլ փաստաթղթեր), որպեսզի հավաստվի վերջիններիս համապատասխան ստաժ ունենալը։

 

ԱՆՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ

ՀՀ փաստաբանական դպրոցում ուսումնառությունը կազմակերպվում է վճարովի հիմունքով` բացառությամբ ստորև նշվածի։

Անվճար տեղերի քանակը սահմանում է ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը։ ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի կողմից սահմանած տեղերի շրջանակում անվճար հիմունքներով սովորելու իրավունքից օգտվում են՝

  • -առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամ ունկնդիրները.
  •  
  • -25 տարին չլրացած երկկողմանի ծնողազուրկ ունկնդիրները.
  •  
  • -զոհված զինծառայողի (ազատամարտիկի) զավակները.
  •  
  • -պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայող ունկնդիրները։

Եթե անվճար հիմունքով սովորելու իրավունքից օգտվել ցանկացող ունկնդիրների քանակը գերազանցում է ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի սահմանած տեղերի քանակը, ապա նրանց կազմից ընտրվում են ունկնդիրներ՝ ստորև նշված չափանիշներին համապատասխան

ընդունելության քննության (բանավոր և գրավոր միասին) ավելի բարձր միավոր,

կրթական ավելի բարձր աստիճան։

Վերևում նշված չափանիշների (նախ՝ ընդունելության քննության ավելի բարձր միավորը, ապա՝ կրթական ավելի բարձր աստիճանը) հերթականությունը պայմանավորված է վերջիններիս առաջնահերթությամբ։

Անվճար սովորելու արտոնությունից չեն կարող օգտվել հատուկ դիմորդները, ինչպես նաև հեռավար եղանակով սովորող ունկնդիրները՝ բացառությամբ հեռավար եղանակով սովորող Արցախի ուղեգրված դիմորդների (ունկնդիրների)։

Ընդունելության քննության արդյունքների ամփոփումից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, ունկնդրի կողմից ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենին պետք է ներկայացվի համապատասխան փաստաթղթեր, որպեսզի հավաստվի ունկնդրի՝ անվճար հիմունքով սովորելու հանգամանքի առկայությունը։

 

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ

Ուսման վարձի 10 (տասը) տոկոս զեղչից օգտվում են Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) փաստաբանների պալատի անդամ հանդիսացող փաստաբանների զավակները, ամուսինները։

Եթե նույն հոսքի ժամանակահատվածում ՀՀ փաստաբանական դպրոցում սովորում են ընտանիքից առնվազն երկու անձ (պապ, տատ, հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին), ապա ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ուսման վարձի զեղչը կազմում է 10 (տասը) տոկոս։

Խորհուրդն  իրավասու է սահմանել ուսման վարձի զեղչի, արտոնությունների կիրառման այլ դեպքեր։

Ընդունելության քննության արդյունքների ամփոփումից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, ունկնդրի կողմից ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենին պետք է ներկայացվի համապատասխան փաստաթղթեր, որպեսզի հավաստվի ունկնդրի՝ ուսման վարձի զեղչի իրավունք ունենալու հանգամանքի առկայությունը։

 

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ունկնդիրն ուսման վարձը վճարում է ՀՀ փաստաբանական դպրոցի հետ կնքվող ուսումնառության պայմանագրում նշված ժամկետում։

ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի որոշման հիման վրա ուսման վարձի վճարման հետաձգում (վեց ամիսը գերազանցող ժամանակահատվածով) կարող է թույլատրվել ընդունելության գրավոր քննության ժամանակ 150 (մեկ հարյուր հիսուն) միավոր և բանավոր քննության ժամանակ (18-20) գնահատական ստացած ունկնդիրներին։

Ելնելով ունկնդրի սոցիալական կամ նյութական վիճակից ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենի կողմից կարող է թույլատրվել նշված ունկնդրին ուսման վարձը վճարել տարաժամկետ՝ մինչև վեց ամսով: