Ընդհանուր տեղեկություններ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 2024Թ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը հայտարարում է 2024թ. գարնանային հոսքի ընդունելության մեկնարկը։

Ընդունելության քննություններին մասնակցելու դիմումներն ընդունվելու են ք. Երևան, Զաքյան 7-3 հասցեով (3-րդ հարկ) 2023թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2023թ դեկտեմբերի 25-ը ներառյալ (փոփոխվել է ռեկտորի՝ 20․12․2023թ․ թիվ 122-Լ որոշմամբ)՝ աշխատանքային օրերին, ժամը 11.00-18.00-ն։

Փաստաթղթերն առձեռն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև անձը հաստատող փաստաթղթի և բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած լինելը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի, վկայագրի) բնօրինակները, որոնք ուսումնասիրվելուց անմիջապես հետո վերադարձվելու են դիմորդին։

Ընդունելության դիմումները կարող են ներկայացվել նաև փոստով, ինչպես նաև էլեկտրոնային հատուկ հարթակի միջոցով, որի դեպքում ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընդունելության հանձնաժողովն իրավասու է պահանջելու ներկայացնել անձնագրի և բարձրագույն կրթություն ստացած լինելու մասին դիպլոմի բնօրինակը։

Ընդունելության դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են  https://www.advocates.academy/   կայքի Ընդունելություն բաժնի Ձևաթղթեր  ենթաբաժնում։

Էլեկտրոնային հատուկ հարթակի միջոցով դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է սեղմել այստեղ (կակտիվանա դեկտեմբերի 5-ից):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010)606-608 կամ (010)606-609 կամ (096)200-625 հեռախոսահամարներով, կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Ընդունելության քննության մասնակցության վճարը կազմում է 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։

Գումարն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝

ԲԱՆԿ ԵՎ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐ՝

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ, 2050022590131001
ՍՏԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամ

ՆՊԱՏԱԿԸ՝ ընդունելության քննության մասնակցության վճար, (անուն ազգանուն, եթե վճարողն այլ անձ է)