Մեր մասին

ՀՀ փաստաբանական ակադեմիան հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի հիմնադիրը ՀՀ փաստաբանների պալատն է՝ ի դեմս փաստաբանների պալատի խորհրդի:

ՀՀ փաստաբանական ակադեմիան՝
1) կազմակերպում և անցկացնում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը,
2) կազմակերպում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների համար անցկացվող որակավորման քննությունը,
3) կազմակերպում և անցկացնում է փաստաբանների մասնագիտական վերապատրաստումը,
4) իրականացնում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:


ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթության՝ բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:

ՀՀ փաստաբանական ակադեմիայի հատուկ դիմորդ (ունկնդիր) է համարվում բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող այն գործունակ ֆիզիկական անձը, ով ունի առնվազն հինգ տարվա փաստաբանի, դատախազի, քննիչի կամ դատավորի աշխատանքային (մասնագիտական) ստաժ կամ հինգ տարվա իրավաբանի աշխատանքային (մասնագիտական) ստաժ և իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան, բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:

Ընդունելությունը կատարվում է 2 փուլով՝ գրավոր (թեստ) և բանավոր (հարցազրույց)՝ բացառությամբ հատուկ դիմորդների ընդունելության, որոնց ընդունելությունը կատարվում է միայն 1 փուլով՝ բանավոր (հարցազրույց)։

Ունկնդրի ուսուցումը ՀՀ փաստաբանական ակադեմիայում իրականացվում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Ուսուցումն իրականացվում է երկու փուլով' տեսական ուսուցում և գործնական ուսուցում (փորձաշրջան):

Ուսուցումն իրականցվում է առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (առցանց) կարգով։

Իրավաբանի՝ առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի ուսուցումն իրականացվում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված պարզեցված ընթացակարգով։

ՀՀ փաստաբանական ակադեմիան ավարտած ունկնդիրներին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորը 10 (տասը) օրվա ընթացքում տրամադրում է հավաստագիր՝ երկու տարի ժամկետով, որն իրավունք է տալիս ունկնդրին հավաստագրի գործողության ժամկետում մասնակցելու փաստաբանի որակավորման քննություններին։

ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարումն իրականացնում են ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորը:

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

1) Սիմոն Բաբայան,  ի․գ․թ․, փաստաբան, կառավարման խորհրդի նախագահ
2) Արտյոմ Սուջյան, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ
3) Լյուդվիկ Դավթյան,  ի․գ․թ․,փաստաբան
4) Տիգրան Խուրշուդյան, փաստաբան
5) Լեռնիկ Հովհաննիսյան, փաստաբան
6) Նիկոլայ Հակոբյան, փաստաբան
7) Նազելի Սուքիասյան,  ի․գ․դ․, իրավաբան գիտնական

 

 

Ֆոտոդարան